Օնլայն վճարում

Ամեն ինչ պարզ է և հարմար`    

    1. Բացեք  «Օնլայն վճարում» ծառայության էջը:

    2. Մուտքագրեք հեռախոսահամարն առանց միջակայքերի և որևէ այլ սիմվոլների`

Եթե վճարում եք բջջային կապի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`9XXXXXXX)

Եթե վճարում եք ֆիքսված կապի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`10XXXXXX)

Եթե վճարում եք Hi-Line-ի համար, ապա մուտքագրեք վիրտուալ հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`00XXXXXX)

Եթե վճարում եք Hi-Line Optic-ի համար, ապա մուտքագրեք հեռախոսահամարը 8-անիշ ֆորմատով (օրինակ`110XXXXX)

    3. Մուտքագրեք վճարման գումարը  (այն պետք է լինի 100 դրամից ավել և 100.000 դրամից պակաս, առանց միջնորդավճարի)

    4. Ընտրեք քարտը և լրացրեք բանկային քարտի տվյալները /ռեկվիզիտները : Վճարումը հնարավոր է իրականացնել VArCa,  MasterCard և VISA քարտերի միջոցով:

Մանրամասն

Դուք կարող եք վճարել ոչ միայն Ձեր, այլև Ձեր բարեկամների և ընկերների հաշիվները:

 
Տվյալները լրացնելու ժամանակ եղեք ուշադիր: Վճարումն իրականացվում է ռեալ ժամանակում, և գումարն անմիջապես փոխանցվում է նշված բաժանորդի հաշվեկշռին: 

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը Beeline բջջային կապի ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ ժամկետներ չկան և ձեր լիցքավորումն անժամկետ է: Լիցքավորած գումարը կկարողանաք օգտագործել անսահմանափակ ժամկետում՝ քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (հաշվի վրա առկա է գումար): Եթե հաշվեկշիռը զրոյական է, ապա կարող եք օգտվել միայն մուտքային ծառայություններից (ընդունել զանգեր, SMS, MMS և այլն):

SIM քարտի վավերականության ժամկետի պայմանները հետևյալներն են՝
Քարտը կգործի անժամկետ, եթե հաշվեկշռին առկա է գումար և եթե օգտվեք կապի ծառայություններից: Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Կապի ծառայություններից 3 ամսից ավել չօգտվելու դեպքում Ձեր SIM քարտի գործողությունը կարող է կասեցվել, որը հնարավոր է վերականգնել 1 տարվա ընթացքում (հետագա վերականգնումը նույն համարով հնարավոր է ըստ համարի հասանելիության): Նշված ժամկետից հետո պայմանագիրը կարող է խզվել` համաձայն “ՎԵՈՆ Արմենիա” ՓԲԸ շարժական կապի ծառայությունների մատուցման Պայմանների 1.2. կետի: