Ինչպե՞ս է այն աշխատում

Մուտքագրե՛ք Beeline հեռախոսահամարը Կցե՛ք բանկային քարտը և նշե՛ք
վճարման գումարը
Հաշիվը կլիցքավորվի ավտոմատ, և դուք
կստանաք 30% cashback ամեն վճարումից

Ակտիվացրե՛ք «Ավտոմատ վճարում» անվճար ծառայությունը և միշտ եղեք կապի մեջ:  Անհոգ շփվե՛ք Ձեր սիրելիների հետ`առանց մտածելու հաշվեկշռի մասին։ 

Անվտանգությունը երաշխավորված է PCI DSS միջազգային սերտիֆիկատով՝ ArCa պրոցեսսինգային կենտրոնացված համակարգում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն չի պահպանում Ձեր բանկային քարտի մասին տեղեկատվությունը:

Տվյալները կոդավորված են և պաշտպանված ուղիների միջոցով փոխանցվում են անմիջապես «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին:

Բանկն ապահովում է մեր օգտատերերի տվյալների անվտանգության բարձր մակարդակը: Բոլոր տվյալների անվտանգությունն ապահովվում է MasterCard Secure Code և Verified by Visa (VbV) տեխնոլոգիաների միջոցով:

«Ավտոմատ վճարում» ծառայության միացումն անվճար է: Միջոցների փոխանցման ժամանակ բաժանորդային վճար կամ միջնորդավճար չի գանձվում:

Ծառայությունը հասանելի է միայն Beeline կանխավճարային բաժանորդների համար։ Ակտիվացումը շատ հեշտ է և պարզ՝

  • 1. Մուտքագրե՛ք Beeline հեռախոսահամարը
  • 2. Կցե՛ք Ձեր բանկային քարտը
  • 3. Նշե՛ք վճարման գումարը

Դուք հնարավորություն ունեք սահմանել վճարման գումարը՝ 100 - 100 000 դր: Վճարումը կկատարվի ավտոմատ, երբ հաշվեկշիռը լինի 50 դր-ից պակաս: Դուք կարող եք փոփոխել կարգավորումները ցանկացած պահի pay.beeline.am-ի Ձեր անձնական գրասենյակում:

Ստացեք 30% cashback կատարված ավտոմատ վճարման գումարից, այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին, որի համար ակտիվացված է ավտոմատ վճարման ծառայությունը:

Ակցիան գործում է 22.10.2018 թ.-ից մինչև 31.12.2018թ. ներառյալ:

Յուրաքանչյուր բաժանորդ չի կարող ստանալ գումարային 6000 դրամից ավել cashback ակցիայի անցկացման ժամանակահատվածում: