Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք ձեր հաշվեկշիռը, և դուք կարող եք շարունակել հաղորդակցվել
.
.
.
.
Եթե Ձեր հաշվեկշիռը 0 է կամ նույնիսկ -100, և Դուք չունեք այդ պահին հաշիվը վերալիցքավորելու հնարավորություն, օգտվե´ք «Վստահության րոպեներ» ծառայությունից:
Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք Ձեր հաշվեկշիռը, և Դուք կկարողանաք շարունակել հաղորդակցվել: |
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես տեղական ցանցում, այնպես էլ գտնվելով ռոումինգում:
Հավաքելով *142# հրահանգը` կարող եք ստուգել ծառայության շրջանակում Ձեզ տրամադրվող գումարի չափը: «Վստահության րոպեներ» ծառայությունից օգտվելիս` յուրաքանչյուր մեկ հաջողված հարցման արժեքը կազմում է 29 դրամ: |
Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային համակարգի բաժանորդներին, որոնք ավելի քան 3 ամիս հանդիսանում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժանորդ: Ծառայությունը չի տրամադրվում համարի արգելափակման դեպքում:
|
«Վստահության րոպեների» գումարը որոշվում է` ելնելով վերջին 3 ամսում բջջային կապի վրա Ձեր կողմից կատարված ամսական ծախսերից.
|
Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է, որի ավարտից հետո «Վստահության րոպեների» գումարը ավտոմատ կերպով կգանձվի Ձեր հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան:
Օրինակ՝ եթե Ձեր հաշվեկշիռը կազմում է 0 դր., և Ձեզ տրամադրվել է 600 դր, Դուք 3 օրվա ընթացքում ծախսել եք միայն 400 դր, ապա գանձումից հետո հաշվեկշիռը կլինի -429 դր, ներառյալ ծառայության վճարը:
Հերթական անգամ «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ նախկինում փոխանցված գումարի գանձումից հետո` 2 օր անց:
|
«Վստահության րոպեների» ընդունման ապաարգելափակումն իրականացվում է «Beeline» վաճառքի և սպասարկման գրասենյակներում գրավոր դիմումի հիման վրա: |