Անսահմանափակ անվճար զանգեր դեպի Ռուսաստան

Անսահմանափակ անվճար զանգեր դեպի Ռուսաստան

Միանգամից երկու սպասված նորություն քաղաքային հեռախոսակապի բաժանորդների համար!

Այժմ Ռուսաստանի հարազատների և ընկերների հետ խոսելիս կարիք չկա անհանգստանալու սակագների մասին, քանի որ այսուհետ քաղաքային հեռախոսահամարի բոլոր գործող և նոր բաժանորդները կարող են անվճար և անսահմանափակ զանգեր իրականացնել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց:

Ավելին, բաժանորդները նաև կարող են զանգահարել դեպի Ռուսաստանի բոլոր քաղաքային հեռախոսահամարիներին ընդամենը 15 դրամ/րոպե սակագնով:

Ծառայությունից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող գործող և նոր բաժանորդները քաղաքային հեռախոսից ուղիղ համարահավաքմամբ կամ «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով՝

  • (երկրի կոդը) (միջազգային հեռախոսահամարը) 

կամ

  • *88* 00 (երկրի կոդը) (միջազգային հեռախոսահամարը) 

Ռուսաստանի Beeline բջջային հեռախոսահամարների կոդերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջարկը գործում է մինչև 15.01.19