Կորպորատիվ VPN

VPN (Virtual Private Network) միացումը թույլ է տալիս կազմակերպությանը համակցել տարբեր վայրերում գտնվող իր գրասենյակները:

Ծառայության առավելությունները

Պաշտպանված կորպորատիվ ցանց Տեղեկատվության անվտանգ փոխանցում «Տեսա-, ձայնա- և տվյալների» ինտեգրում
IP VPN (Layer 3 VPN) ծառայությունը տրամադրում է պաշտպանված ընդհանուր մայրուղի (backbone) հաճախորդի հանգույցների միջև TCP/IP պրոտոկոլով փոխգործողության կազմակերպման համար` սպասարկման մակարդակի համաձայնագրով սահմանված որակի չափանիշների և կանոնների պահպանմամբ: Ծառայությունը տրամադրվում է MPLS տեխնոլոգիայով` Beeline մայրուղային ցանցի հիման վրա: Հիմնական նկարագիրը․
 
  • • Երկու և ավել կետերի (գրասենյակների) համակցում,
  • • Սպասարկման բարձր որակի ապահովում տարբեր ծրագրային հավելվածների օգտագործման դեպքում, մասնավորապես, հեռախոսակապի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, փաստաթղթերի հետ տարվող համատեղ աշխատանքի համար,
  • • Ծառայության բարձր հուսալիության և հասանելիության ապահովում,
  • • Ծառայությունների դիմաց չափավոր վճարումներ,
  • • Գործունեության օպտիմալացում կապի մասնավոր կորպորատիվ ցանցի կառավարման և շահագործման բոլոր գործառույթները պրոֆեսիոնալ օպերատորին փոխանցելու հաշվին:
  • • Կորպորատիվ ցանցի հեռավոր մուտքի (գրասենյակից դուրս) կազմակերպում շարժական տերմինալից (հեռախոսից, նոութբուքից) GPRS/EDGE/3G տեխնոլոգիաներով “Beeline” շարժական կապի ցանցի միջոցով:
  • • Երկու և ավել վերջնակետերի միջև միացումներ,
  • • բազմապրոտոկոլություն (IP, IPX, SNA աջակցում և այլն),
  • • ոչ թանկարժեք հաճախորդների սարքավորումների օգտագործում (կոմուտատորներ, հաբեր և այլն),
  • • Հնարավորություն կառուցելու մի քանի «խառը» գրասենյակներով IP-ենթացանցեր և դրանց միջև կայանների ազատ տեղաշարժվելու հնարավորություն` առանց IP հասցեների փոփոխման և դոմեններում վերագրանցման և այլ խնդիրների,
  • • Գաղտնագրում նույնիսկ կապուղու մակարդակով,
  • • հեշտ կիրառելություն:
     

Ծառայության որակը

Օգտվելով IPVPN ծառայությունից` հաճախորդները հնարավորություն են ստանում վերահսկելու տրաֆիկի փոխանցման որակը: Այն ծրագրային հավելվածների տրաֆիկը, որոնք դիմացկուն չեն ժամանակային ուշացումների նկատմամբ, Beeline ցանցում կարող է ամենաբարձր գերակայություն ստանալ, և ցանցային ուշացումները կհասցվեն նվազագույնի: Հարկ է նշել, որ տրաֆիկի գերակայությունները կառավարում է հաճախորդը և ցանկացած պահին կարող է փոխել դրանք:

Միասնական գին

Անկախ հաճախորդի սերվերների տեղակայման վայրից` Հայաստանի ցանկացած կետում 1 մբ/վ թողունակության համար գործում է միասնական գին (կախված է միայն ձեռք բերված ընդհանուր թողունակությունից):

Անվտանգություն և հուսալիություն

Beeline ցանցով տրաֆիկի փոխանցման անվտանգությունն ապահովվում է MPLS տեխնոլոգիայի մեխանիզմներով և հաստատված է անկախ հետազոտողների կողմից: Beeline-ը երաշխավորում է VPN ծառայության առավելագույն հասանելիություն և ապահովում է Պատվիրատուների ցանցերի սպասարկում և մոնիտորինգ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Լայն աշխարհագրություն

Հայասատանում Beeline-ը ունի լայնորեն տարածված IP ցանց, որն ընդգրկում է բոլոր խոշոր քաղաքները և բնակավայրերը:

Միանվագ ծառայություններ
VPN ցանցի մեկ կետի միացում * 34 500 դր.
VPN ցանցի կազմավորում / վերակազմավորում / մեկ կետի հասանելիության արագության փոփոխություն 9 600 դր.
VPN տոպոլոգիաի փոփոխում (Star, Full Mesh ևայլն) 144 000 դր.
Մոդեմային սարքավորման համար վարձավճար 8 000 դր.
Օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի միջոցով միացման ապահովման ծառայության տեղադրման միանվագ վարձը սահմանվում է պատվիրատուի հետ փոխադարձ համաձայնեցման արդյունքում ընդունված և հաստատված օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի անցկացման (այդ թվում նաև խողովակաշարերի կառուցման) արժեքի չափով, գումարած 10% շահութաբերություն:
Ամսական ծառայություններ
1024կբ/վ թողունակության համար վարձավճար (օպտիկամանրաթելային կամ պղնձալարային մալուխի զույգերով, DSL) ըստ համախառն թողունակության
Հասանելիության արագությունը կբթ/վրկ
10240-ից 15360 12 600 դր.
15360-ից 20480 11 400 դր.
20480-ից ավել 10 000 դր.
1024կբ/վ թողունակության համար վարձավճար (Ethernet տեխնոլոգիայով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ տեխնոլոգիական հարթակի վրա) ըստ համախառն թողունակության
Հասանելիության արագությունը կբթ/վրկ
10240-ից 15360 12 600 դր.
15360-ից 20480 11 400 դր.
20480-ից ավել 10 000 դր.
VPN ցանցի սպասարկման ամսական վարձավճար
VPN ցանցի սպասարկման ամսական վարձավճար (անկախ կետերի քանակից) 9 600 դր.

* Անկախմիացման տեսակի և արագության

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Կոմբինացված VPN ցանցի դեպքում (միացման տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ) ցանցը ամբողջությամբ դիտվում է որպես VPN ցանց:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալԱԱՀ: