Մոտեցում, սկզբունքներ, առաջնահերթություններ, նվաճումներ

Այսօր «Beeline»-ը, որպես Հայաստանի կապի ինտեգրված օպերատոր, մասնակցում է սոցիալական խնդիրների լուծմանը և իր դերն է տեսնում երկրի ներդաշնակ զարգացմանն ամեն կերպ աջակելու գործում: Ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունն իրականացնում է «Beeline հանուն Հայաստանի պայծառ ապագայի» խորագրի ներքո, որը ընկերության գլոբալ ռազմավարության մի մասն է:

Մեր սկզբունքները`

Արժեքականություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առավել նշանակալի ուղղությունները սահմանելու համար Ընկերությունը ուսումնասիրում է հասարակական պահանջները, հաղորդակցվում է կարծիքների առաջնորդների, պետական իշխանության ներկայացուցիչների հետ` երկրում սուր սոցիալական հարցերի լուծման մեջ առավելագույն ներդրում ունենալու համար:

Համակարգվածություն

  • Մենք պատասխանատվություն ենք կրում անցյալ, ընթացիկ գործունեության և ապագա ազդեցության համար արտաքին աշխարհի վրա,
  • Սոցիալապես պատասխանատու մոտեցումը ինգրված է ընկերության բիզնես գործընթացներում,
  • Մեր սոցիալական ռազմավարության իրականացման հարցում մենք հավատարիմ ենք ընտրված ուղղություններին,
  • Մեր սոցիալական գործունեությունը կանոնավոր բնույթ է կրում:

Հրապարակայնություն

Մենք հրապարակում ենք իրականացված բոլոր սոցիալական նախագծերի մասին տեղեկատվությունը և բաց ենք սոցիալական նախագծերում շահագրգիռ կողմերի հետ երկխոսության համար: 2011թ-ից սկսած ընկերությունը հրապարակում է սոցիալական ռազմավարության հաշվետվությունները ԱՊՀ երկրների և Վրաստանի համար

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունները

1. Ընկերությունը շուկայում

  • Ներդրումներ երկրի տնտեսության մեջ, ոլորտի զարգացում
  • Պարզություն, հրապարակայնություն, բարոյականություն
  • Բարձրորակ ծառայությունների և սպասարկման մատուցում
    •       Շարժական կապի գրագիտություն
    •       Շարժական կապի էթիկա
  • Աշխատատեղերի ստեղծում, արժանավայել աշխատանքային պայմանների ապահովում

2. Ընկերությունը և հասարակությունը

  • Աջակցություն կրթությանը 
  • Աջակցություն ազգային արժեքներին
  • Աջակցություն հասարակության սոցիալապես անպաշտպան շերտերին

3. Ընկերությունը և շրջակա միջավայրը

  • Հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ և մասնակցություն շրջակա միջավայրի պահպանմանը  
  • Մարդու առողջության վրա բջջային կապի ազդեցության հարցերի ուսումնասիրություն