Միջազգային ռոումինգը հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել Ձեր հեռախոսից` այլ պետություններում կամ այլ օպերատորների` Beeline ռոումինգ-գործընկերների ցանցերում գտնվելու դեպքում:
Պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ծառայությունների փաթեթ, որի մեջ մտնում է միջազգային կապը: Ցանկացած ժամանակ Դուք կարող եք միջազգային զանգեր իրականացնել և դրա համար ծառայությունը միացնել պետք չէ:
Եթե բաժանորդը պայմանագիր կնքելիս հրաժարվում է «Միջազգային կապ» ծառայությունից, ապա այդ ծառայությունը հնարավոր է անջատել նրա դիմումի հիման վրա:
Կախված Ձեր ընտրած հաշվարկային համակարգից` ծառայության միացման պայմանները տարբեր են:
Եթե Դուք ընտրել եք կանխավճարային հաշվարկային համակարգը` մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ, իսկ եթե ընտրել եք հետվճարային համակարգը, ապա հետևեք հրահանգներին այստեղից:
Եթե Դուք գտնվում եք ռոումինգի հնարավորություն ունեցող երկրում, և ռոումինգ ծառայությունը Ձեզ մոտ միացված է, իսկ հեռախոսը ցանցում չի գրանցվում, փորձե՛ք վարվել հետևյալ կերպ.
Սակագնային գոտին դա տարածություն է, որի սահմաններում ռոումինգը վճարվում է միասնական սակագնով:
Beeline ցանցում գոյություն ունի 6 սակագնային գոտի: Օրինակ` եթե դուք ճանապարհորդում եք Եվրոպայով, ապա ելքային զանգերի արժեքը Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում կլինի նույնը, քանի որ այս բոլոր երկրները մտնում են Europe (Եվրոպա) սակագնային գոտու մեջ:
Ավելի մանրամասն իմանալու համար, թե որ երկիրը որ սակագնային գոտուն է պատկանում, կարելի է իմանալ «Ռոումինգի սակագները» բաժնում: