Ձեր Ընկերությունը կարող է կապի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարել հաշիվները` ըստ ներկայացված ծառայությունների մատուցման հաշվի բանկային ռեկվիզիտների:
Դուք կարող եք վճարել հաշիվները Ձեզ հարմար ցանկացած եղանակով.
կանխիկ գումարով` վճարումների ընդունման կետերում` բանկերի և «Հայ-փոստի» բաժանմունքներում,
Beeline բաժանորդների սպասարկման գրասենյակներում,
վճարման տերմինալներով,
վճարման ունիվերսալ քարտի միջոցով,
«Օնլայն վճարում» ծառայության միջոցով,
բանկային քարտի միջոցով` բանկոմատներում,
«բալանսի փոխանցում» ծառայության միջոցով:
Ռոումինգում կարող եք լիցքավորել հաշվեկշիռը բանկոմատների միջոցով` Beeline վճարման քարտի միջոցով:
Եթե Դուք օգտվում եք կանխավճարային հաշվարկային համակարգից, ապա կարող եք լիցքավորել Ձեր հաշիվը`
Beeline լիցքավորման քարտի միջոցով,
բանկային քարտի միջոցով` բանկոմատում,
կանխիկ գումարով` կանխիկ վճարումների ընդունման տերմինալների միջոցով,
ունիվերսալ բանկային քարտի միջոցով,
«Օնլայն վճարում» ծառայության միջոցով,
«Բալանսի փոխանցում» ծառայության միջոցով:
Ռոումինգում կարող եք լիցքավորել հաշվեկշիռը բանկոմատների միջոցով` Beeline վճարման քարտի միջոցով:
Անհրաժեշտ է դիմել Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը ընթացիկ օրվանից ոչ ուշ` ներկայացնելով վճարման մասին (անդորրագիր կամ կտրոն) և անձը հաստատող փաստաթուղթ: