Եթե հեռախոսը հայտնվի սպասարկման ծածկույթից դուրս կամ անջատված լինի, ինչպես նաև, եթե Դուք չպատասխանեք զանգին 15 վայրկյանի ընթացքում, կմիանա Ձայնային փոստը: Դուք ինքներդ կարող եք կարգավորել Ձայնային փոստին զանգերի վերահասցեավորման Ձեզ համար առավել հարմար ձևը:
Զանգահարողը կարող է հաղորդագրություն թողնել Ձեզ համար, իսկ Դուք կլսեք այն ցանկացած հարմար պահի: Եթե նույնիսկ զանգահարողը հաղորդագրություն չթողնի, Դուք կիմանաք, թե ով է զանգել. Ձեր հեռախոսին նրա հեռախոսահամարով SMS կգա:
Ձայնային փոստին թողնված հաղորդագրությունները լսելու համար հավաքեք 0600: Եթե Ձեզ համար նոր հաղորդագրություններ կան , Դուք ավտոմատ կերպով կհայտնվեք հաղորդագրությունները լսելու մենյուում: Եթե Ձեզ համար նոր հաղորդագրություններ չկան` կհայտնվեք Գլխավոր մենյուում:
Դուք կարող եք միացնել Ձայնային փոստը` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
0674 09 011 — Ձայնային փոստ (հայերեն լեզվով)
0674 09 012 — Ձայնային փոստ (ռուսերեն լեզվով)
0674 09 013 — Ձայնային փոստ (անգլերեն լեզվով)
Սպասեք ծառայության միացված լինելու մասին SMS-ծանուցմանը և կարգավորեք Ձայնային փոստը: Դրա համար զանգահարեք 0600 հեռախոսահամարով և հետևեք համակարգի հրահանգներին:
Ձայնային փոստն անջատելու համար զանգահարեք 0674 09 010 հեռախոսահամարով:
Դուք կարող եք Ձայնային փոստի վերահասցեավորում չսահմանել, ի սկզբանե, միացված փոստում հաստատված է վերահասցեավորում` «բաժանորդն անհասանելի է» և «պատասխանի բացակայություն 15 վայրկյանի ընթացքում» պայմանների համաձայն:
Դուք կարող եք հեռախոսի մենյուի միջոցով ինքնուրույն փոխել վերահասցեավորման ձևերը.
Ձայնային փոստի հաղորդագրությունները ռոումինգում լսելու համար հավաքեք +374 8000 0600:
Ռոումինգում ելքային զանգը նշված հեռախոսահամարին տարիֆիկացվում է որպես միջազգային զանգ` դեպի Հայաստան:
Ռոումինգում անհասանելի լինելու դեպքում դեպի Ձայնային փոստ վերահասցեավորված զանգի համար գանձվում է գումար: Չմոռանաք նախապես Ձայնային փոստի մուտքի գաղտնաբառ սահմանել:
Դրա համար զանգահարե՛ք 0600 հեռախասահամարով և հետևե՛ք համակարգի հուշումներին:
Գաղտնաբառն անհրաժեշտ է Ձայնային փոստի հաղորդագրությունները ուրիշ հեռախոսից լսելու համար:
Փոստի հաղորդագրությունները ուրիշ հեռախոսից լսելու համար զանգահարե՛ք +0-8000-0600 հեռախոսահամարով` ընդ որում ընտրելով Ձեր հեռախոսահամարը 37491XXXXXX, 37496XXXXXX կամ 37499XXXXXX ֆորմատով և մուտքագրելով Ձեր գաղտնաբառը:
Դուք կարող եք փոխել գաղտնաբառը Ձայնային փոստի Գլխավոր մենյուի միջոցով: