Beeline գրասենյակներում

Ընտրեք Ձեզ հարմար մոտակա Beeline գրասենյակի հասցեն և այցելեք:

Beeline գրասենյակներում Դուք կարող եք նաև վերցնել հաշվի վերծանումը, միացնել կամ անջատել ծառայությունները, փոխարինել SIM քարտը և այլն:

Դուք կարող եք կատարել նաև ունիվերսալ վճարումներ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Առանձին տաղավարներում և տերմինալներում ընդունվում են վճարումներ բոլոր այն ծառայությունների դիմաց, որոնք հասանելի են Telcell և Easy Pay վճարային համակարգերով*:

Մասնավորապես այնպիսի վճարումներ, ինչպիսին են`

• Կոմունալ վճարումներ,
• UNISTREAM դրամական փոխանցումներ,
• Խաղադրույքների ընդունում,
• Ավտոկայանատեղի ծառայություններ,
• Բանկային վարկեր և այլն:

Ծառայությունների ամբողջական ցանկի հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Ունիվերսալ վճարումների կետերը գործում են հետևյալ հասցեներում`

•  ք. Երևան, Սաֆարյան փող. 5

•  ք. Երևան, Ազատության պող. 24/1

• ք. Երևան, Օհանովի փող. 50/3

• ք. Երևան, Հյուսիսային պող. 4

• ք. Երևան, Բագրատունյաց 18

• ք. Երևան, Բաշինջաղյան 191/3

• ք. Երևան, Ամիրյան փող. 3

• ք. Երևան, Իսահակյան թաղամաս 1Բ/1

• ք. Երևան, Դավիթաշեն 3 թաղամաս 25/1

• ք. Երևան, ք.Երևան,Կոմիտաս պող. 56

• ք. Երևան, Կոմիտաս պող. 26, տարածք 41

• ք. Երևան, Էրեբունի, 18/5

• ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 25/27

• ք. Աբովյան, Հանրապետության 1/66

• ք. Գյումրի, Գորկու փող. 65

• ք. Գորիս, փ.Անկախության 2/59

• ք. Էջմիածին, Մաշտոցի փող 4

• ք. Մարտունի, Վ. Մամիկոնյան փող. 11

• ք. Սևան, Նաիրյան 151/3


* «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) որևիցե պատասխանատվություն չի կրում Ձեզ մատուցվող այս ծառայության համար:

Վճարման վավերականության ժամկետ

Անհոգ եղի′ր: Մոռացի′ր լիցքավորման ժամկետների մասին:

Եթե նախկինում լիցքավորելով հաշվեկշիռը` վավերականության ժամկետը երկարում էր լիցքավորված գումարին համապատասխան, և անհրաժեշտ էր լիցքավորել հաշվեկշիռը, որպեսզի օգտվել Beeline բջջային կապի ծառայություններից, ապա այժմ ժամկետներ չկան: 

Լիցքավորման (վճարման) ժամկետները չեն գործում սկսած 2014 թ.-ի փետրվարի 20-ից:
Ինչ վերաբերում է SIM քարտին:
SIM քարտն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (Ձեր հաշվեկշռի վրա առկա է գումար):*

*Միայն ոչ դրական կամ բացասական հաշվեկշռի դեպքում Դուք անցում եք կատարում միակողմանի արգելափակման կարգավիճակին (հասանելի են միայն մուտքային գործառնությունները):

Միակողմանի արգելափակման կարգավիճակում հայտնվելու պահից 90 օրից ավել հաշիվը չլիցքավորելու և որևէ գործառնությունների բացակայության դեպքում, ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է:

16/05/2018 թթ-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ՝

Փաթեթ

Գին

Գործողության ժամկետ

300 ՄԲ

100 դրամ

1 օր

2000 ՄԲ

500 դրամ

7 օր

3000 ՄԲ

800 դրամ

7 օր

5000 ՄԲ

2700 դրամ

30 օր

15 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

200 դրամ

1 օր

45 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

500 դրամ

7 օր

60 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

600 դրամ

7 օր

Առաջարկները գործում են միայն կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ Բջջային Ինտերնետ սակագնային փաթեթների և Սմարթ սակագնային փաթեթների համար։

Բաժանորդը կարող է ակտիվացնել վերոնշյալ առաջարկները միայն այն դեպքում, եթե *707# հավաքելիս նրան հասանելի են այդ առաջարկները։

Եթե բաժանորդն ակտիվացրել է նոր ծառայություն մինչև նախորդ ծառայության գործողության ժամկետի լրանալը, ապա չօգտագործված մեգաբայթերը գումարվում են:

Մի քանի ծառայություններ միացնելու դեպքում ծառայության գործողության ժամկետը հաշվարկվում է` սկսած վերջին ծառայության միացման օրվանից։

Բաժանորդը յուրաքանչյուր առաջարկը տվյալ գործողության ժամկետի շրջանակներում կարող է ակտիվացնել միայն մեկ անգամ։

ՄԲ մնացորդն ու գործողության ժամկետները կարող եք ստուգել հավաքելով *103# հրահանգը։

Հունվարի 17-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ, որոնք մշակված են՝ հիմնվելով բաժանորդների՝ բջջային կապի համար արված ծախսերի:

- Լիցքավորելով հաշիվը 300-ից 2700 դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ բոնուս 100-ից 1500 դրամ, 200-ից 1000 ՄԲ, 10-ից 40 րոպե նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ 1 օրվա մեջ լիցքավորման դեպքում

- Նշված ժամանակահատվածում լիցքավորումների գումարը 300-ից 2700 դրամ լինելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ 100-ից 1500 դրամ, 200-ից 1000 ՄԲ, 10-ից 40 րոպե բոնուս նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ նշված օրերի ընթացքում արված  լիցքավորումների գումարի դիմաց։

- Լիցքավորելով հաշիվը ցանկացած գումարի չափով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ լիցքավորված գումարի 20-100%-ի չափով (ոչ ավել քան 1000/2000 դրամ) բոնուս նշված ժամանակահատվածում տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ տվյալ ժամանակահատվածում 1-ին լիցքավորման համար։

- Հավաքելով *120*XXX#՝ բաժանորդը կարող է ստանալ 200-1000ՄԲ բոնուս նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

-  Օգտագործելով 150-500 ՄԲ ինտերնետ նշված ժամանակահատվածում բաժանորդը կարող է ստանալ 150-500 ՄԲ բոնուս նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

- Միացնելով Mega200/Mega500 ծառայությունը նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 10-40 րոպե բոնուս նշված ժամանակահատվածում ՀՀ բոլոր ցանցեր զանգերի համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

- Հավաքելով *120*XXX#՝ բաժանորդը կարող է ստանալ 5ԳԲ բոնուս նշված ժամանակահատվածում միայն 4G ցանցում օգտագործելու համար։ Հեռախոսի կարգավորումներում 4G ցանցին միանալու ուղեցույց՝ www.4g.beeline.am: 4G ցանցին միացած չլինելու դեպքում ՄԲ-երը բոնուսից չեն օգտագործվելու։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

- Նշված ժամանակահատվածում Երևանում Բիլայնի ցանկացած գրասենյակում հին սիմ քարտերը նորով անվճար փոխարինելու և հեռախոսի կարգավորումները 4G ցանցի փոխելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ 5ԳԲ ինտերնետ նշված ժամանակահատվածում միայն 4G ցանցում օգտագործելու համար։ Հեռախոսի կարգավորումներում 4G ցանցին միանալու ուղեցույց՝ www.4g.beeline.am: Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

Հունիսի 1-ից իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ, որոնք մշակված են՝ հիմնվելով բաժանորդների՝ բջջային կապի համար արված ծախսերի:

- Լիցքավորելով հաշիվը ցանկացած գումարի չափով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ լիցքավորված գումարի 20-50%-ի չափով (ոչ ավել քան 1000/2000 դրամ) բոնուս նշված ժամանակահատվածում տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ տվյալ ժամանակահատվածում 1-ին լիցքավորման համար։

- Լիցքավորելով հաշիվը 500-ից 1000 դրամով նշված ժամանակահատվածում՝ բաժանորդը կարող է ստանալ 300-ից 500 դրամ բոնուս նշված ժամանակահատվածում տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ 1 օրվա մեջ լիցքավորման դեպքում

- Հավաքելով *120*XXX#՝ բաժանորդը կարող է ստանալ 200ՄԲ բոնուս նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

Արշավներին կարող են մասնակցել միայն SMS հրավեր ստացած բաժանորդները։ Մանրամասն պայմանները՝ լիցքավորման կամ օգտագործման գումարի չափ, առաջարկի ժամկետ, բոնուսի տեսակ/չափ/ժամկետ և այլ պայմաններ նշված են հաղորդագրության մեջ։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հաշվի լիցքավորումը «բալանսի փոխանցման» ծառայության միջոցով չի համարվում հաշվի լիցքավորում սույն ակցիաների շրջանակում: Տրամադրված դրամային բոնուսները կարող են օգտագործվել ՀՀ բոլոր ցանցեր (բջջային և ֆիքսված) զանգերի, SMS-ների և ՄԲ համար։ Տրամադրված բոնուս րոպեները կարող են օգտագործվել ՀՀ բոլոր ցանցեր (բջջային և ֆիքսված) զանգերի համար։ Տրամադրված բոնուս դրամներով բաժանորդը չի կարող ակտիվացնել ծառայություն կամ սակագնային պլան։

Բացառություններ՝ վճարովի համարներին զանգերն ու SMS-ները (խաղարկություններ, քվեարկություններ և այլն)։

Բոնուսային հաշիվը ստուգելու համար հավաքել *177#: