Վճարում ցանկացած պահի

և ցանկացած վայրում

BeeMoney՝ Պարզ և հարմար տարբերակ 150-ից ավելի վճարումների համար

BeeMoney-ն էլեկտրոնային դրամապանակ է, նախատեսված կոմունալ ծառայությունների, վարկերի մարման, հեռախոսի հաշվեկշռի լիցքավորման և մի շարք այլ վճարումների արագ ու պարզ կատարման համար։

Լիցքավորում օնլայն
կամ տերմինալի միջոցով
Ակնթարթային վճարումներ Փոխանցումներ այլ
քարտերին կամ դրամապանակներին

Ներբեռնել հավելվածը

Բջջային հեռախոսակապ
Կոմունալ
Ինտերնետ և հեռուստատեսություն
Վարկի մարում
ՃՈ վճարումներ
Կայանատեղի վճարումներ
Բուքմեյքեր
Խաղեր
Տաքսի ծառայություններ
Սոցիալական ցանցեր

Պարզապես ներբեռնե՛ք հավելվածը App Store կամ Google Play Market հարթակներից, բացե՛ք հավելվածը և ընտրե՛ք լեզուն։
Լրացրե՛ք Ձեր անունը, էլ․ հասցեն ու հեռախոսահամարը և ստեղծե՛ք գաղտնաբառը։
Մուտքագրե՛ք SMS-ով ստացած ակտիվացման կոդը և սեղմե՛ք «հաստատել»։
Դրանից հետո, կմնա միայն որոշել ՓԻՆ-կոդը, որը Դուք օգտագործելու եք ամեն անգամ հավելված մուտք գործելիս։

 

Նույնականացում անցած օգտագործողը կարող է օգտվել դրամապանակից վճարումների ընդլայնված հնարավորություններով։
Առանց նույնականացման Դուք կարող եք լիցքավորել դրամապանակի հաշիվը միայն մեկ անգամ՝ մինչև 200 000 ՀՀ դրամի սահմաններում։
Նույնականացում հնարավոր է անցնել երկու եղանակով՝ կցելով բանկային քարտը BeeMoney հավելվածին կամ ներկայացնելով անձը հաստատող փասթաթուղթ Beeline-ում տեղակայված EasyPay մասնաճյուղերից մեկում։
Նշված գրասենյակների ցանկը կարող եք տեսնել հետևյալ հղումով:

 

Առանց նույնականացման հնարավոր է համալրել հաշիվը միայն մեկ անգամ, մինչև 200 000 ՀՀ դրամի չափով։
Նույնականացումով հաշվին հնարավոր է ունենալ մինչև 1 մլն դրամ գումար։

 

Անհրաժեշտ է ստեղծել նոր գաղտնաբառ։
Դրա համար հավելվածի մենյուից սեղմե՛ք «Մոռացել եմ գաղտնաբառը», ապա նշե՛ք Ձեր հեռախոսահամարը և նոր գաղտնաբառը։
Գաղտնաբառի փոփոխության համար անհրաժեշտ է մուտքագրել SMS-ով ստացած կոդը։

 

Սեղմե՛ք «Մոռացել եմ ՓԻՆ-կոդը» կոճակը, ապա մուտքագրե՛ք Ձեր հեռախոսահամարը, գաղտնաբառը և մուտք գործե՛ք անձնական գրասենյակ։
Դուք կարող եք փոխել Փին-կոդը անձնական գրասենյակի կարգավորումներից։

 

BeeMoney դրամապանակի հաշիվը հնարավոր է լիցքավորել հետևյալ եղանակներից մեկով՝

  1. բանկային քարտով,
  2. EasyPay տերմինալներով,
  3. Skrill համակարգով:

 

Ռեստորաններում և խանութներում վճարումները կատարվում են ունիկալ QR կոդի միջոցով, որը գեներացվում է BeeMoney հավելվածում։
QR կոդը ստանալու համար հավելվածից ընտրե՛ք «Գնումներ» բաժինը, որպես վճարման տարբերակ ընտրե՛ք էլեկտրոնային դրամապանակը կամ կցված բանկային քարտը։
Համակարգն ավտոմատ կերպով կգեներացնի QR կոդ, որը կգործի միայն 60 վայրկյան։
Մոտեցրե՛ք QR կոդը կարդացող սարքին և BeeMoney հավելվածի միջոցով հաստատե՛ք վճարման գումարը։

 

Գումարային փոխանցում կատարելու համար բացե՛ք «Փոխանցումներ» բաժինը:
Մուտքագրե՛ք ստացողի հեռախոսահամարը և ընտրե՛ք վճարման եղանակը` էլեկտրոնային դրամապանակից կամ կցված բանկային քարտից, ապա նշե՛ք փոխանցվող գումարը:
Եթե ստացողը չունի BeeMoney հավելված, սեղմե՛ք «Փոխանցել նվեր» կամ «Հրավիրել» կոճակները:
Ստացողի կողմից BeeMoney հավելվածը բեռնելուց հետո, Ձեր փոխանցած գումարն անմիջապես կերևա նրա հաշվին։

 

Բացե՛ք «Ընտրվածներ» բաժինը և «Վճարումներ» ենթաբաժնի մենյուից ընտրե՛ք «Կազմել ժամանակացույց» հրահանգը:
Լրացրե՛ք համապատասխան դաշտերը և ընտրե՛ք վճարման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային դրամապանակով կամ կցված բանկային քարտով:

 

BeeMoney հավելվածը սպասարկվում է EasyPay վճարային համակարգի կողմից։ «Իզի Փեյ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրպետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հիմնադրվելով 2014թ. ապրիլին (ՀՀ ԿԲ լիցենզիա թիվ 17 առ 04.11.2014թ., հավաստագրում ISO 27001 ստանդարտով 2016 թ-ին):