Գերարագ Ինտերնետ փաթեթներ կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար
«Ինտերնետ-փաթեթներ» ծառայությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ուղարկել և ստանալ որոշակի քանակությամբ մեգաբայթեր` վճարելով ֆիքսված գումար: Ակտիվացրե՛ք «Ինտերնետ փաթեթներ» ծառայությունը հատուկ հրահանգների միջոցով և ստացե՛ք Ինտերնետի մեծ ծավալներ ձեր Սմարթֆոնին առանց արագության սահմանափակման, ցածր սակագներով:
Ինտերնետ փաթեթ Միդի 250 ՄԲ
600դրամ
Եթե Ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել Ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն Ձեր սակագնային փաթեթի պայմանների:
Ակտիվացրե′ք Միդի 250 ՄԲ Ինտերնետ փաթեթը նշված եղանակներից մեկով:
Միդի 250 ՄԲ Ինտերնետ փաթեթի ակտիվացում
Զանգահարելով
USSD հրահանգի միջոցով
0674 համարին հետևյալ տեքստով SMS ուղարկելով
Կանխավճարային համակարգի բաժանորդների համար
06744250
*4250#
4250
Հետվճարային համակարգի բաժանորդների համար
06747250
*7250#
7250
Ցանկացած պահին Դուք կարող եք ակտիվացնել լրացուցիչ «Ինտերնետ փաթեթ» և շարունակել օգտվել Ինտերնետից ցածր սակագներով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև հետևյալ Ինտերնետ-փաթեթները ՝ Մինի 50 ՄԲ, Մաքսի 500 ՄԲ, Մաքսի 1 ԳԲ, Մաքսի 3 ԳԲ, Մաքսի 10 ԳԲ.
Ակտիվացված Ինտերնետ-փաթեթի մնացորդի և գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ՝
Կանխավճարային համակարգի բաժանորդների համար (տեղեկատվությունը` կիլոբայթերով)
*103# հրահանգը
Հետվճարային համակարգի բաժանորդների համար (տեղեկատվությունը` կիլոբայթերով)
067406
Միդի 250 ՄԲ փաթեթը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Infinity», «Drive», և «Բազային» ՍՓ-ների:
Միդի 250 ՄԲ փաթեթը տրամադրվում է 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: «Ինտերնետ-փաթեթներ»-ի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:
Բաժանորդը կարող է երկարացնել փաթեթի գործողության ժամկետը` ակտիվացնելով նոր ինտերնետ-փաթեթ: Մեկ ամսվա ընթացքում բաժանորդները կարող են միացնել անսահմանափակ թվով «Ինտերնետ-փաթեթներ»
«Ինտերնետ-փաթեթներ»-ի գործողության ժամկետում նոր փաթեթ ակտիվացնելու դեպքում, նոր փաթեթի արժեքը գանձվում է և ՄԲ-երը ավելանում են գործող փաթեթի դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի ակտիվացման պահից:
Ակտիվացված փաթեթի գործողության ժամկետում սակագնային փաթեթի փոփոխման դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարի և SIM-քարտի փոխարինման և համարի արգելափակման/ապաարգելափակման դեպքերում ինտերնետ-հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը պահպանվում են:
Փաթեթի գործողության ժամկետի ավարտից հետո մնացորդը՝ չսպառված գերարագ ինտերնետի ծավալը, կզրոյանա:
Միդի 250 ՄԲ փաթեթը ակտիվացնելիս այն տրամադրվում է նաև հաջորդ ամիսներին ամեն ամսվա սկզբին՝ մինչ ապաակտիվացումը, փաթեթի ամսավճարի դիմաց: Ինտերնետ-փաթեթը ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում փաթեթի արժեքը և փաթեթով տրամադրվող MB-երը հաշվարկվում են փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:
Տվյալ ամսվա համար տրամադրված մեգաբայթերն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն փոխանցվում: Ամսվա ընթացքում Ինտերնետ-փաթեթի մեգաբայթերի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:
Ամսվա ընթացքում 1-ից ավել փաթեթ միացնելիս նրանցում ներառված ՄԲ-երը գումարվում են և հաջորդ ամիս բաժանորդը ստանում է բոլոր միացված փաթեթների գումարային ՄԲ-երը` յուրաքանչյուր փաթեթի դիմաց բաժանորդից կգանձվի համապատասխան փաթեթի արժեքը:
Ինտերնետ փաթեթը փոփոխելու/ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ բաժանորդների սպասարկման ծառայություն (0611) և հայտ ներկայացնել ընթացիկ փաթեթի փոփոխության/ապաակտիվացման մասին: Փաթեթի փոփոխությունը/ապաակտիվացումը կկատարվի ընթացիկ ամսվա վերջին օրը:
Ակտիվացված փաթեթի գործողության ժամկետում սակագնային փաթեթի փոփոխման դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարի և SIM-քարտի փոխարինման և համարի արգելափակման/ապաարգելափակման դեպքերում ինտերնետ-հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը չեն պահպանվում:
Ռոումինգում բջջային ինտերնետից օգտվելիս, օգտագործած մեգաբայթերը «Ինտերնետ-փաթեթի» ծավալից չի սպառվում: Ռոումինգում բջջային ինտերնետի օգտագործված մեգաբայթերը տարիֆիկացվում են ըստ համապատասխան սակագների:
«Ինտերնետ փաթեթներ»-ը նախատեսված են internet.beeline.am, default.beeline.am, wap.beeline.am միացման կետերով անցնող տրաֆֆիկի համար:
Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 0-8000-0611 (քաղաքային հեռախոսից), 0611 (բջջային հեռախոսից) անվճար հեռախոսահամարներին:
Էլեկտրոնային փոստ` customer_care@beeline.am, արձագանքման ժամկետը մեկ աշխատանքային օր:
Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: