Giga 12 ծառայության շրջանակներում ամսավճարի դիմաց տրամադրվում է 12 ԳԲ գերարագ ինտերնետ՝ առանց մեգաբայթային տարիֆիկացման, որը սպառելուց հետո և մինչ ծառայության գործողության ժամկետի ավարտը կարող եք շարունակել օգտվել գերարագ ինտերնետից 1ՄԲ –ի դիմաց վճարելով ընդամենը 5 դրամ: Giga 12 ծառայության շրջանակներում տրամադրվում է՝
Գերարագ ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման
12 ԳԲ
12 ԳԲ Գերարագ ինտերնետից հետո 1 ՄԲ-ի սակագինը
5 դրամ
Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը: Ծառայության համար կգործի նաև 7-օրյա դիտարկման ժամանակահատված*:
Giga 12
6000դրամ/ամիս
Ճշգրիտ տարիֆիկացման նպատակով Խնդրում ենք համոզվել, որ ծառայությունը ակտիվացնելուց առաջ դուրս եք եկել ինտերնետից (ավարտել եք սեսսիան) և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո**:
Ծառայության տրամադրման 31-րդ օրվա սկզբում՝ 00:00-ից 03:30 ընկած ժամանակահատվածում, հաշվին բավարար՝ ամսավճարից ավել, գումար լինելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և այն կրկին կտրամադրվի 31 օրով: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել ծառայությունները նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով:
Ծառայությունը հնարավոր է ապաակտիվացնել ցանկացած պահի՝ նաև դիտարկման ժամանակահատվածում, հավաքելով ծառայության ապաակտիվացման հրահանգը:
Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *203# USSD հրահանգի միջոցով:
Ծառայության ակտիվացված լինելը կարող եք ստուգել հետևյալ եղանակներից ցանկացածով
Զանգահարելով
USSD հրահանգի միջոցով
Ուղարկելով SMS 0674 համարին
067409
*110*09#
09
Եթե Giga 12 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի ինչպես ծառայությունից՝ 12 ԳԲ ծավալից, այնպես էլ ինտերնետ-փաթեթից: Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ, եթե Giga12 ծառայության շրջանակներում տրամադրված 12 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը սպառված չէ:
*Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, հաշվին չլինի անհրաժեշտ գումար՝ ամսավճարից ավել, ապա տրամադրվելու է 7 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:
Եթե մինչ 7 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 6000 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:
Եթե ծառայության գործողության ժամկետի ընթացքում նրանում ներառված` առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող, 12 GB գերարագ ինտերնետի ողջ ծավալը չի սպառվել ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը զրոյանում է:
Giga 12 ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ» ՍՓ-ների բաժանորդների:
Giga 12 ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage և Ռուսաստանայան ծառայությունների հետ միաժամանանակ:
** Սեսսիան ավարտելու համար ծառայության ակտիվացումից հետո կարող եք անջատել, ապա միացնել հեռախոսը կամ հեռախոսի տվյալների՝ ինտերնետի, փոխանցումը:
Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:
Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 0-8000-0611 (քաղաքային հեռախոսից), 0611 (բջջային հեռախոսից) անվճար հեռախոսահամարներին:
Էլեկտրոնային փոստ` customer_care@beeline.am: Արձագանքման ժամկետը մեկ աշխատանքային օր:
Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: