Վիրտուալ ԱՀԿ

Վիրտուալ ԱՀԿ-ն ձեր ընկերության գրասենյակներում առաջարկվող համապարփակ լուծումն է՝ առանց թանկարժեք սարքավորումների տեղադրման և մալուխների անցկացման անհրաժեշտության: Վիրտուալ ԱՀԿ-ն ձեր ընկերության գրասենյակներում առաջարկվող համապարփակ լուծումն է՝ առանց թանկարժեք սարքավորումների տեղադրման և մալուխների անցկացման անհրաժեշտության: Ծառայությունը հասանելի է միայն «060» ոչ աշխարհագրական կոդով հեռախոսակապի «Օպտիմալ» սակագնային փաթեթների հետ։

Ծառայության առավելությունները

Զանգերի բաշխում. ոչ մի բաց թողնված զանգ Հեռախոսազանգերի ձայնագրություն և զանգերի վիճակագրություն Ձայնային օգնական հաճախորդների համար


Արագ միացում

Ձեզ հարկավոր չէ գնել թանկարժեք և մեծ տեղ զբաղեցնող սարքավորումներ և սպասել, թե երբ կիրականացվեն լարանցման աշխատանքները:

Մասշտաբայնություն

Ավելացրեք նոր համարներ ըստ անհրաժեշտության և ձեր բիզնեսի աճին զուգընթաց: Վիրտուալ ԱՀԿ-ին կարելի է միացնել ցանկացած քանակի ֆիքսված հեռախոսահամարներ:

Գրասենյակի տեղափոխություն առանց խնդիրների

Վիրտուալ ԱՀԿ-ն ամրակցված չէ ձեր գտնվելու վայրին: Եթե որոշեք տեղափոխվել այլ գրասենյակ կամ նույնիսկ քաղաք, ապա ստիպված չեք լինի և փոխել հեռախոսահամարները:

Մասնաճյուղերի միավորում

Միացրեք տարբեր քաղաքներում գտնվող ձեր գրասենյակները մեկ ցանցի ներսում: Ձեր հաճախորդները կզանգահարեն մեկ արտաքին համարի, սակայն նրանց զանգերը ավտոմատ կբաշխվեն աշխատակիցների կամ բաժինների միջև: Ձեր աշխատակիցները կունենան սեփական ներքին հեռախոսահամարները և ցանցի ներսում կխոսեն բացարձակ անվճար:


Բազմակապուղային համարներ

Բազմակապուղային համարները հնարավորություն են տալիս ձեզ միշտ հասանելի լինել հաճախորդների համար: Ընդունեք զանգեր ընկերության քաղաքային հեռախոսահամարով՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում՝ վերահասցեավորման ճկուն հնարավորությունների շնորհիվ:

Ձայնային մենյու (IVR)

Ձայնային մենյուն (IVR) օգնում է կապ հաստատել ցանկացած բաժնի կամ աշխատակցի հետ, ուղղորդել զանգն ըստ հարցի տեսակի և միաժամանակ տեղեկացնել ընկերության կարևոր նորությունների և առաջարկների մասին: Հաճախորդների զանգերն անվճար ուղղորդվում են Վիրտուալ ԱՀԿ-ին ամրակցված աշխատողների ֆիքսված հեռախոսահամարներին:

Զանգերի ձայնագրում

Հեռախոսային զանգերի ամբողջական կամ մասնավոր՝ ըստ Ձեր ընտրության ձայնագրությունը հնարավորություն կտա վերահսկել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը:

Զանգերի բաշխում

Աշխատողներից կազմեք խմբեր և նրանց միջև սահմանեք զանգերի բաշխման տարբեր կանոններ: Օգտվեք տարբեր ալգորիթմներից՝ հաճախորդի կողմից սպասելաժամանակը նվազեցնելու, աշխատակիցների միջև ծանրաբեռնվածությունը հավասար բաշխելու և սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

CRM համակարգի ինտեգրացիա

CRM ծրագրի ինտեգրումը հեռախոսակապի հետ թույլ է տալիս կապել հեռահաղորդակցության կապուղիները և ավտոմատ ռեժիմում ձևավորել ընկերության համար միասնական կոնտակտային բազա:

Բազմակապուղային համար 2 000 դրամ
Ձայնային մենյու (IVR) 3 000 դրամ
Զանգերի ձայնագրում 3 000 դրամ
Զանգերի բաշխում 1 000 դրամ
CRM ինտեգրում 1 000 դրամ
Կարճ համարներ ԱՆՎՃԱՐ
Կոնֆերանս զանգ ԱՆՎՃԱՐ
Ծառայության տեխնիկական աջակցության ամսական վճար 50 000 դրամ
*Բոլոր գները նշված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ