Աննա Ավետիսյան

Հաճախորդների Սպասարկման ծառայության ղեկավար

Հանդիսանում է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) Հաճախորդների Սպասարկման ծառայության ղեկավար։ Ընկերությանը միանալուց առաջ նա աշխատել է Չինաստանի եւ Եգիպտոսի դեսպանատներում: Աննա Ավետիսյանը Beeline ընկերությունում իր ճանապարհը սկսել է 1996 թ․ որպես Հաճախորդների Սպասարկման բաժնի ղեկավար։ Աշխատանքի ընթացքում նա կատարել է շատ փոփոխություններ և հաջողությամբ իրականացրել է մի շարք ծրագրեր` ISO Որակի կառավարման համակարգի ստանդարտների ներդրում, հաճախորդների աջակցության մեկ միասնական կենտրոնի ստեղծում, IVR համակարգի (Interactive Voice Response) մշակում, այլընտրանքային սպասարկման ալիքների ներդրում (Online խորհրդատու, Facebook), անհատական սպասարկման ծրագրերի իրականացում եւ այլն:

Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ​​համալսարանը: