Նաիրա Նազարյան

Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար

Հանդիսանում է «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության Արտաքին Կապերի ծառայության ղեկավար: Պատասխանատու է ընկերության արտաքին կապերի և կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության համար։ «ՎԵՈՆ Արմենիա» - ում իր ճանապարհը սկսել է 1997 թ․որպես առեւտրի մասնագետ։ Իր գործունեության ընթացքում ղեկավարել է միջազգային հարաբերությունների ծառայությունը, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը, ղեկավարել է մարքեթինգային կոմունիկացիաները և արտաքին կապերը:

Նաիրա Նազարյանը սովորել է Երեւանի պետական համալսարանում Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, տիրապետում է հինգ լեզուների: Ունի Շեֆիլդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի դիպլոմ Արտաքին Կապերի ոլորտում (CIPR):