Անդրեյ Պյատախին

Գլխավոր տնօրեն

Հանդիսանում է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն: Անդրեյ Պյատախինը հեռահաղորդակցության ոլորտում իր կարիերան սկսել է 1996 թ.-ին «Չերնոզեմի բջջային կապ» ՓԲԸ-ում, Լիպեցկի մասնաճյուղում՝ որպես մարքեթինգի մասնագետ եւ որոշ ժամանակ անց հասել է նույն կազմակերպությունի փոխտնօրենի պաշտոնին: 2001 թ.-ից միացել է «Վիմպելկոմ» ընկերությանը որպես Ուրալի տարածաշրջանի կոմերցիոն տնօրեն, 2006 թվականին նշանակվել է Ռուսաստանի տարածաշրջանի կորպորատիվ բիզնեսի զարգացման տնօրեն: 2009 թ. նշանակվել է «Մոբիթել» ԲԲԸ-ի (Beeline Georgia) գլխավոր տնօրեն: 2 տարի անց, 2011 թ.-ին նշանակվել է Մոսկվայի տարածաշրջանի փոխնախագահ եւ տարածաշրջանային տնօրեն:

Անդրեյ Պյատախինը հանդիսանում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն 2013 թ .-ից: 

Ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի (2017 թ.) «Advanced Management Program» ծրագիրը, ունի MBA (2007) եւ տնտեսագիտության գիտությունների թեկնածու է (2006):