Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում

Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում

օր ԱՄԻՍ տարի

11 փետրվարի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիա։ Մինչև 2019 թ. մարտի 31-ը Beeline-ի գեղեցիկ համարները number.beeline.am  կայքում կարելի է գնել 35 տոկոս զեղչով։

«Beeline-ը ձգտում է զարգացնել վաճառքի էլեկտրոնային միջոցները։ Մեր հերթական ակցիան հնարավորություն կտա հաճախորդներին հասանելի գնով նոր գեղեցիկ համարներ գնել, ինչպես նաև  թույլ կտա գնահատել մեր առցանց խանութում գնումներ կատարելու առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։