Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»

Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»

օր ԱՄԻՍ տարի

5 փետրվարի 2019 թ., Երևան. Beeline-ը նոր ակցիա է անցկացնում «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդների համար և հայտարարում է նշված փաթեթների պայմանների բարելավման մասին։

2019 թ․ փետրվարի 1-ից սկսած «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար գործում է ակցիա, որի շրջանակում փաթեթի ժամկետի ավարտին չսպառված ինտերնետի ծավալը չի «զրոյացվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդը պետք է միայն ժամանակին երկարաձգի փաթեթի գործողության ժամկետը։ Ակցիան հասանելի է «Սմարթ» փաթեթների նոր և գործող բաժանորդներին և գործում է մինչև ընթացիկ տարվա մայիսի 31-ը։

Բացի այդ, փետրվարի 1-ից սկսած «Սմարթ 5500» և «Սմարթ 7500» փաթեթների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ամսական ստանալու են համապատասխանաբար 10 և 15 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկինում 7 և 12 ԳԲ փոխարեն։

«Այսօր շարժական ինտերնետը պարզապես հաղորդակցման միջոց չէ, դա նաև որակյալ մեդիա նյութեր են, բարձր որակի վիդեո ու երաժշտություն և այլն։ Մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան այդ ամենն իրենց թույլ տալ, ընդ որում նույն գումարի դիմաց։ Համոզված եմ, որ նոր առաջարկը մեր «Սմարթ» սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ կդարձնի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ չօգտագործված ինտերնետի, րոպեների և հաղորդագրությունների հաջորդ ամսվան փոխանցումը «Սմարթ» հետվճարային փաթեթների համար գործում է 2016 թ․ ապրիլից։ Չօգտագործված ինտերնետի հաջորդ ամսվան փոխանցման ակցիան չի գործում «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթների բաժանորդների համար Երևանում և «Սմարթ 990»՝ մարզերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։