Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

օր ԱՄԻՍ տարի

27 դեկտեմբերի 2018թ., Երեւան. Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։ Բաժանորդների հարմարության համար դեկտեմբերի 31-ին ընկերության գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00-ն, նաև Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2019 թ․ հունվարի 3-ից։ «Զվարթնոց» օդանավակայանի վաճառքի և սպասարկման գրասենյակը կաշխատի շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։

«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման որակին և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մենք ձգտում ենք առավել մոտ լինել մեր բաժանորդներին և պատրաստ ենք առաջարկել որակյալ սպասարկում և օգնություն՝ ինչպես գրասենյակներում, այնպես էլ հաճախորդների սպասարկման կենտրոնում և սոցցանցերում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տոների ընթացքում Beeline-ի բոլոր՝ Երևանի և մարզերի գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝  հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։

Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման  +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։