Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը

Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը

օր ԱՄԻՍ տարի

17 դեկտեմբերի 2018թ., Երեւան. Beeline-ը հայտարարում է Նոր Նորք վարչական շրջանում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։

Միկոյան 15/3 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։ Շաբաթ և կիրակի օրերը հանդիսանում են ոչ աշխատանքային։

«Beeline-ը հպարտանում է իր հաճախորդների սպասարկման ցանցով, որն ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին և մեր գրասենյակներում գտնվելու ընթացքում տրամադրել նրանց առավելագույն հարմարավետություն: Մենք շատ ուրախ ենք, որ այժմ մեր հաճախորդները կայցելեն ավելի հաճելի, հարմարավետ և պայծառ վաճառքի և սպասարկման գրասենյակ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երևանում և 50 գրասենյակ մարզերում։

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: