Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը

օր ԱՄԻՍ տարի

13 դեկտեմբերի 2018թ., Երեւան. Beeline-ը հայտարարում է 4G ռոումինգ-գործընկերների թվի զգալի աճի մասին:13 դեկտեմբերի 2018թ., Երեւան. Beeline-ը հայտարարում է 4G ռոումինգ-գործընկերների թվի զգալի աճի մասին:

Beeline-ի բաժանորդների համար 4G ռոումինգն այսօր հասանելի է 52 երկրների 81 օպերատորների ցանցերում: 2018թ-ի ընթացքում այն երկրների ցուցակում, որտեղ հասանելի է 4G ռոումինգ, ավելացել են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, Կատարը, Մալայզիան, Մալթան, Մոլդովան, Մյանման, Սերբիան, Սլովենիան, Ուկրաինան, Խորվաթիան, Շվեդիան և Էստոնիան:

«Ռոումինգ-գործընկերների թվի  աճի շնորհիվ կայուն ավելանում է այն երկրների թիվը, որտեղ Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ոչ միայն ռոումինգի ձայնային ծառայություններից, այլև տվյալների փոխանցման ժամանակակից ցանցից: Մենք ձգտում ենք մշտապես ավելացնել գործընկերների թիվը, որպեսզի մեր հաճախորդները գործուղման մեկնելիս կամ արձակուրդում գտնվելիս կարողանան ստանալ կապի և ինտերնետի հնարավորինս բարձր որակ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընդհանուր առմամբ Beeline-ի բաժանորդները կարող են օգտվել ռոումինգի ծառայություններից աշխարհի 181 երկրների 441 օպերատորների ցանցերում:

Նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրում կարող են անվճար զանգահարել զանգերի սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: