COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար

COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար

օր ԱՄԻՍ տարի

26 նոյեմբերի 2018 թ., Երևան. Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով և այն արդեն հասանելի է COMBO՝ 4-ը 1-ում ծառայությունների փաթեթով:

Միանալով COMBO մարզային փաթեթին՝ բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի, ինչպես նաև YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:

Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման և բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:

«Beeline-ը մշտապես զարգացնում է իր ծառայությունները, հատկապես համակցված առաջարկները, որոնք շատ պահանջված են մեր բաժանորդների շրջանում և թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Դրանք օր օրի դառնում են էլ ավելի պարզ, հարմար և շահավետ։ Վստահ եմ, մարզերի մեր բնակիչները կգնահատեն այս փոփոխությունները և սիրով կօգտվեն նոր ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։