Beeline-ի ղեկավարը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին

Beeline-ի ղեկավարը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին

օր ԱՄԻՍ տարի

28 նոյեմբերի 2018 թ., Երևան. Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովը համախմբում է մասնակիցների, հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։

Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձավ մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։

«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, և այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու և հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ և կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների և առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգևատրվեն քոլեջների ուսանողների միջև անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:

Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։