Beeline-ը տեղեկացնում է

Beeline-ը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Ավշար համայնքում կլինեն ֆիքսված և բջջային կապի, իսկ Արարատ քաղաքում՝ բջջային հեռախոսակապի և շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման ընդհատումներ։ Beeline-ից անկախ մի շարք պատճառներով հոսանքազրկվել է բազային կայանը, որը գտնվում է Ավշար համայնքի տարածքում։ Ընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները խնդիրն արագ կարգավորելու նպատակով և հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար։  Կապի վերականգնման վերաբերյալ կտեղեկացնի լրացուցիչ։