Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցանկը

Մենք համալրել ենք «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.  այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։

«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի  դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ և Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաև 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն և 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» և «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, համապատասխանաբար 500 և 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի և Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև 20000 ՄԲ և 30000 ՄԲ շարժական ինտերնետ։

Նշենք, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու: