Գործառնությունների աջակցման տնօրինություն

Ուղարկե°ք Ձեր ինքնակենսագրությունը (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլ. հասցեով` hrm@beeline.am 

Աշխատանքը ՎԵՈՆ-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Տնօրինություն`

Գործառնությունների աջակցման տնօրինություն

Հիմնական պարտականություններ`

  • Շինմոնտաժային և էլ. մոնտաժային աշխատանքների իրականացման վերահսկում:
  • Մասնակցություն շինմոնտաժային աշխատանքների (ՇՄԱ) կապալի պայմանագրերի կնքման գործընթացին:
  • Ընկերության օբյեկտների համար նախագծա-նախահաշիվային փաստաթղթերի մշակում:
  • ՇՄԱ նախագծային աշխատանքների մրցույթների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում:
  • Կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի վերահսկում և անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում:
  • Թույլատրելի դեպքերում նախագծային աշխատանքների իրականացում:
  • Պատրաստի նախագծերի համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների և համաձայնությունների ստացում:

Կրթություն` Բարձրագույն ճարտարապետական/շինարարական

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Բանակցություններ վարելու և երկարաժամկետ գործակցային հարաբերությունների կառուցման գերազանց հմտություններ;
  • Արդյունքերին հասնելու և եկամտաբերության ավելացմանն ուղղված գործունեության հետապնդում;
  • Առաջնորդելու և թիմ կազմավորելու գերազանց ունակություններ;
  • Առաջնահերթություններ սահմանելու և բարդ իրավիճակներում գործնական որոշումներ կայացնելու հմտություններ;
  • Հաղորդակցվելու հմտություններ և սթրեսակայունություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS  Office, AutoCAD, Visio և այլ դիզայներական ծրագրեր;
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,  անգլերեն լեզվի իմացություն:      

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Ծառայողական բջջային կապ
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն

Հաստիքը թափուր է մինչև 20 դեկտեմբերի 2018թ․։

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`  հետևյալ էլ. փոստի հասցեով` hrm@beeline.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am: