Իրավաբանական տնօրինություն

Ուղարկե°ք Ձեր ինքնակենսագրությունը (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլ. հասցեով` hrm@beeline.am 

“Աշխատանքը ՎԵՈՆ-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։

Տնօրինություն՝

Իրավաբանական տնօրինություն

Հիմնական պարտականություններ՝

  • Նոր ապրանքների, մարքեթինգի, գովազդի, հակամենաշնորհային օրենսդրության, ինչպես նաև մտավոր սեփականության պաշտպանության հարցերի հետ կապված նախագծերի իրավական ապահովում;
  • Անշարժ գույքի գործարքների և ձևակերպման իրավական օժանդակության ապահովում, ինչպես նաև իրավական պահանջների վերահսկողություն;
  • Պայմանագրերի, համաձայնագրերի և իրավաբանական բնույթ կրող այլ փաստաթղթերի իրավական փորձաքննության ապահովում;
  • Իրավական փաստաթղթերի (պայմանագրեր, հրամաններ, հրահանգներ և այլ) ձևակերպման գործընթացում Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին  աջակցության ցուցաբերում;
  • Պայմանագրային աշխատանքի պրակտիկայի վերլուծություն, պայմանագրերի կատարման իրավական վերահսկողություն;.
  • Ընկերության գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների, առևտրային պատենտների և այլ թույլատրական փաստաթղթերի ստացման ապահովում։      

   Կրթություն՝

  •    Բարձրագույն իրավաբանական կրթություն   

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝

  • Գործող օրենսդրության և օրենքի կիրառման պրակտիկայի իմացություն;
  • Եվրոպական թվային օրենսդրության իմացություն, հեռահաղորդակցության բնագավառի և օրենքի կիրառման լավագույն փորձի իմացություն;
  • Տեղեկատվական և իրավական ծրագրերի կիրառման փորձ;
  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն;
  • Բանակցություններ վարելու հմտություններ;
  • Ներքին և արտաքին գործընկերների հետ համագործակցելու գերազանց հմտություններ;
  • Թիմ ձևավորելու և թիմը ղեկավարելու հմտություններ;
  • Կազմակերպչական և առաջնորդական ձիրք;
  • Պատասխանատվություն և ճկունություն;
  • Համակարգչային գերազանց հմտություններ․MS Office;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն

Աշխատանքային փորձ՝

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ  կոմերցիոն իրավունքի բնագավառում, փորձի առկայությունը հեռահաղորդակցության կամ ԻՏ բնագավառներում ցանկալի է;
  • Փորձի առկայություն ղեկավար պաշտոններում;
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը հանդիսանում է առավելություն։         

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Ծառայողական բջջային կապ;
  • Բժշկական ապահովագրություն;
  • Այլ արտոնություններ։  

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով`էլ. փոստի հետևյալ հասցեով` hrm@beeline.am մինչև 2019թ․ փետրվարի 14-ը։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am: