«3-րդ սերունդ» ստաժավորում

«3-րդ սերունդ» ստաժավորում

Քո հաջողության ուղին

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում:

Ծրագրի նպատակն է ներգրավել Ընկերության կորպորատիվ մշակույթին համահունչ երիտասարդ կադրեր:

Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` վաճառք, ցանցերի շահագործում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարքեթինգ և այլն…

Բացահայտեք Ձեր հնարավորությունները, իսկ մենք Ձեզ կվստահենք մեր գլխավոր գաղտնիքը` ինչպես է կառուցված և գործում մեծ ընկերությունը:

Ովքե՞ր կարող են դիմել:

 ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսերի այն ուսանողները և ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները, որոնք`

  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն պատասխանատվության զգացում, ստեղծագործ մտածողություն, ովքեր նախաձեռնող են և նյպատակասլաց
  • վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին

  

Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի  մասնակցության դիմումները ընդունվում են յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը:

Ցանկացողները կարող են լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` student@beeline.am.
  

Մաղթում ենք Ձեզ հաջողություն: