Պատասխանատվությունը գործում

Լինելով Հայաստանի խոշորագույն ինտեգրված հեռահաղորդակցության օպերատորներից մեկը՝ «ՎԵՈՆ Արմենիա»-ն մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ պատասխանատվության քաղաքականությանը, որն ուղղված է երկրի հասարակության կյանքն ավելի լավը դարձնելուն։

«ՎԵՈՆ» խմբի գլոբալ ռազմավարության համաձայն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերն իրականացվում են երկու հիմնական ուղղություններով՝ "Make your Mark" (Թո՛ղ քո հետքը) և "Digital Skills and Literacy" (Թվային գրագիտություն)։

Այս երկու ուղղությունները թույլ են տվել մեզ որոշակի դրական ազդեցություն ունենալ Հայաստանում սոցիալական զարգացման վրա։ Մեզ հաջողվել է ոգեշնչել երիտասարդությանը և գիտելիքներ ու հնարավորություններ տրամադրել՝ սեփական ապագան ավելի լավը դարձնելու համար:

Թո՛ղ քո հետքը

«Թո՛ղ քո հետքը» ուղղությամբ 2017 թ․-ին Beeline-ը Հայաստանում իրականացրել է մի շարք նախագծեր՝ ուղղված տեղական ստարտափների աջակցմանը և երիտասարդ ձեռներեցներին բիզնես նախագծերի ստեղծման և իրականացման հարցում օգնությանը։

The Hackathon

The Hackathon մրցույթը անցկացվել է Microsoft Innovation Center Armenia-ի հետ միասին "Big Data" (Մեծ տվյալներ) թեմայով։ Շուրջ 80 երիտասարդ մասնակցեց
24-ժամյա մրցույթին՝ հեռահաղորդակցման ոլորտում հետաքրքիր լուծումներ գտնելու նպատակով։ Այս մրցույթի նպատակն էր աջակցել նոր տեխնիկական պրոդուկտների մշակմանը, ստարտափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին տրամադրել ուսուցում, տեխնոլոգիական խորհրդատվություն և ցանցային փոխգործակցության հնարավորություններ։

Sevan
Startup Summit

Sevan Startup Summit միջոցառումը տեղի ունեցավ Beeline-ի աջակցությամբ, Սևանի ափին` 2017 թ․-ի
հուլիսի 24-ից 31-ը։ Միջոցառման շրջանակներում 100 հայկական ստարտափ մասնակցեց տարատեսակ մրցույթների և վարպետության դասերի։ Մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու տարբեր գործարարների, մասնագետների և փորձագետների, ծրագրավորողների ու ներդրողների հետ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։
Beeline-ի գլխավոր տնօրենն ու աշխատակիցները նույնպես մասնակցեցին միջոցառմանը՝ որպես դասախոսներ, ջոկատավարներ և կազմակերպիչներ։

Beeline
Startup Incubator

Beeline Startup Incubator ստեղծվել է հայկական ստարտափներին աջակցելու նպատակով՝ գաղափարից մինչև հաջող գործարկում համաշխարհային շուկայում։ Ինկուբատորի աջակցությամբ հայկական ստարտափները կկարողանան ստեղծել թվային պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի առաջարկել ներդրողներին և իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։

Թվային գրագիտություն

«Թվային գրագիտություն» ուղղությունը ներառում է Հայաստանի երիտասարդության համար կրթական ծրագրեր։ Մշակվել են թվային հմտությունների հատուկ դասընթացներ, որոնք դեռահասները կկարողանան կիրառել հետագա աշխատանքում։ Բացի դրանից, դպրոցականների համար դասընթացներ են կազմակերպվել, որոնց շնորհիվ նրանք սովորել են կիրառել թվային տեխնոլոգիաները սեփական բիզնես սկսելու կամ աշխատանք փնտրելու համար։

Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամի և PicsArt-ի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն էր 14-ից 17 տարեկան դեռահասներին սովորեցնել օգտագործել սմարթֆոններ և դյուրակիր համակարգիչներ, ինչպես նաև օգտվել Picsart բջջային հավելվածից։ Ծրագրի շնորհիվ Հայաստանի 5 համայքներում բնակվող երիտասարդներ ձեռք բերեցին նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ հասարակությանը տեղեկացրեցին իրենց համայնքներում առկա խնդիրների մասին։

«Անվտանգ համացանց»
«Անվտանգ համացանց» կրթական ծրագիրը իրականացվել է World Vision Armenia հետ միասին։ Ծրագրի արդյունքում մասնակից 600 երեխաներ ձեռք բերեցին գիտելիքներ համացանցի, ինչպես նաև դրա առավելությունների և վտանգների մասին։ Ծրագրին մասնակցեցին նաև երեխաների ծնողներն ու ուսուցիչները։